Հյուսիսչինական Տյանցզին քաղաքի պահեստում, որտեղ անցած չորեքշաբթի հզոր պայթյուն էր որոտացել, երեք հազար տոննա վտանգավոր քիմիական նյութեր էին պահվում:
Մասնավորապես, պահեստում պահվում էր 700 տոննա նատրիումի ցիանիդ, 800 տոննա ամոնիումի նիտրատ և 500 տոննա կալիումի նիտրատ, հայտարարել է ՉԺՀ-ի Հասարակական անվտանգության նախարարության հրշեջ պաշտպանության վարչության պետի տեղակալ Նյու Յուեգուանը:
Օգոստոսի 17-ին Տյանցզինի փոխ-քաղաքապետ Հե Շուշանը հայտարարել է, որ այն տարածքի շրջանում, որտեղ նատրիումի ցիանիդի պահուստներ կան, ավազով և հողով լցված պարկերից արգելափակոցներ են կառուցում:
Sine պորտալի տվյալներով, կիրակի օրը բնապահպանները պայթյունի տարածքի շուրջը և ներսում ջրի և օդի վիճակի վերահսկողության լրացուցիչ 27 կետ են հաստատել: Դրանցից երեքի ջրում ցիանիդի պարունակության ավելացում է արձանագրվել: Ընդ որում կետերից մեկում նորման գերազանցվել է 27 անգամ, հաղորդում է NEWSru.com-ը:
Պահեստի սեփականատեր ընկերության ղեկավարներն այժմ ձերբակալված են:





























