Թեյ արտադրող հիմնական երկրներ Հնդկաստանում, Քենիայում եւ Շրի Լանկայում ջրի պակասության պատճառով աշխարհում մոտակա ժամանակներս կարող է թեյի մեծ պակաս լինել։

Այս առնչությամբ, թեյի գինը զգալիորեն բարձրացել է։ Օգոստոսի 19-ին, քենիական Մոմբասա նավահանգստում, որտեղ գտնվում է թեյի մեծածախ վաճառքի աշխարհում խոշորագույն շուկան, թեյի գինը անցել է բոլոր ռեկորդները։ ВР-1 կարգի թեյի կգ-ը արժե 3,7 դոլար, այն դեպքում, երբ 2001 թ-ին այն վաճառվում էր ընդամենը 1,75 դոլարով։

Միաժամանակ, ողջ աշխարհում թեյի պահանջարկը շարունակում է աճել՝ անցյալ տարի դրա օգտագործումը ավելացել է 4,8 տոկոսով։