Ամերիկյան Ռիո ռանչո քաղաքում հիվանդանոցի շենքի շինարարական կոնստրուկցիաների փլուզման հետեւանքով մահացել է մեկ բանվոր, եւս 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Շինարարական կոնտրուկցիաների բարձրությունը եղել է մինչեւ 6-րդ հարկը:
Վիրավորներին տեղափոխել են նահանգի ամենամեծ քաղաքի՝ Ալբուքերքեի հիվանդանոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ն:
Փլուզման պատճառը ճշտվում է:





























