Դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո, որը նշանակվել է «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագրի մահվան կապակցությամբ, համապատասխան որոշում կընդունվի: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը: «Ներկայումս խմբագրի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դրա արդյունքներն ստանալուց հետո համապատասխան որոշում կկայացվի»,- ասել է Սուլթանովը:
Հիշեցնենք, որ «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Մամեդովը, ով մեղադրվել է իրանական ծառայությունների հետ համագործակցության մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, օգոստոսի 17-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նախնական եզրակացության մեջ նշված է, որ խմբագրի մահվան պատճառը գլխուղեղի սուր թրոմբոզն է եղել:
Ադրբեջանի արդարադատության նախարարության առողջապահական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Մեհթիեւը հայտնել է, որ նա բուժում էր անցնում՝ համապատասխան իր հիվանդության ախտորոշման:
Սուլթանովը նշել է, որ գլխավոր խմբագրի մահվան կապակցությամբ Նիզամիի շրջանի դատախազությունում բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն է գնում:




























