Մոտ 150 դոլարի տուգանք է սպառնում չինական Չունցինա քաղաքի բնակչուհուն, որը լարված ժամին ավտոբուսով երթեւեկելիս իր շանը նստարանին է դրել եւ խանդոտ պաշտպանել է այլ ուղեւորներից, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով  South China Morning Post-ին:

Վրդովված ականատեսների խոսքով, կինը հրաժարվել է գրկել կենդանուն եւ թույլ չի տվել, որ այլ ուղեւորներ նստեն նրա տեղը… Իր պահվածքը նա բացատրել է նրանով, որ իր սիրելիի համար առանձին տոմս է գնել: 

Քաղաքում արգելված է ընտանի կենդանիներին հասարակական փոխադրամիջոցներով տեղափոխելը: 

Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում է ավտոբուսը, հայտարարել է, որ օրինախախտ կինը իր շանը տեղափոխել է փակ պայուսակում: