Ուկրաինայի Խերսոնի շրջանում անհետ կորել է ևս մի ադրբեջանցի գործարար:

Ինչպես հաղորդում է APA-ն, Թեբրիզ Ալեքպերովը (1986 թ. ծ) Լուգանսկից Խերսոն էր տեղափոխվել Դոնբասում ռազմական գործողությունների պատճառով: Այնտեղ ուզում էր վերականգնել իր ձեռնարկատիրական գործունեությունը: 

Գործարարի հետ վերջին անգամ կապվել են Սլավովոդյան շրջանում` հուլիսի 13-ին: Ալեքպերովը հեռախոսով հայտնել է կնոջը, որ իրեն հետևում են, որ ինքը խնդիրներ ունի:   Դրանից հետո նա անհետացել է: Ալեքպերովի մտերիմների դիմումը հիմք ընդունելով` Խերսոնի ոստիկանությունը սկսել է ձեռնարկատիրոջ որոնումները:

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Խերսոնում երկու ասդրբեջանցի գործարար է կորել: