Խարդախների կողմից թռչող հարթակների գնալով ավելի հաճախակի դարձող օգտագործմանն ի պատասխան ԱՄՆ-ի կառավարությունը ոստիկանության հետ միասին մշակում է դրոններից պաշտպանության բարձրտեխնոլոգիական համակարգ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Չնայած համակարգի նախագծումը դեռ սկզբնական փուլում է, այն թեսթային ռեժիմում արդեն փորձարկել է Նյու Յորքի ոստիկանությունը: Այսպես` 2015-ի նախօրեին ոստիկանները օգտագործել են միկրոալիքների վրա հիմնված համակարգը, որի օգնությամբ Թայմզ Սքուերում կարողացել են որսալ թռչող հարթակի կառավարումը եւ այն հետ ուղարկել տիրոջ մոտ:
Դրոններին որսացող համակարգի մշակմամբ համատեղ զբաղվում են ներքին անվտանգության նախարարությունն ու ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը, հաղորդում է «Դոժդը»:
ԱՄՆ-ում, ինչպես այլ երկրներում, վախենում են, թե դրոնները կկարողանան ավիավթարներ սադրել ինքնաթիռի օդ բարձրանալու եւ վայրէջքի պահին կամ էլ օգտագործվել նպատակաուղղված հարձակումներում:





























