Ամերիկուհի Էլեյն Ֆիդրիխը մահից առաջ խնդրել է նախագահական ընտրությունների ժամանակ չքվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին: Նյու Ջերսի նահանգի Քամդեն քաղաքում օգոստոսի 13-ին մահացած 63-ամյա բնակչուհու նեկրոլոգը տեղադրվել է New Jersey On-Line պորտալում:
«Գերեզման ծաղիկներ բերելու փոխարեն ձեր ձայնը մի տվեք Քլինթոնին»,-այսպես է ձեւակերպել Էլեյնն իր վերջին ցանկությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Էլեյն Ֆիդրիխը ծնվել ու մեծացել է Փորթ Ռիչմոնդում (Փենսիլվանիայի նահանգ): Նա դերասանուհի է եղել Նյու Ջերսիի եւ Ֆիլադելֆիայի թատրոններում:
Առաջիկա նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2016-ի նոյեմբերի 8-ին:





























