Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ընթանում են քարերի, քարաբեկորների, ինչպես նաեւ շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ: Գործընթացի հիմնական նպատակը փողոցներն ու բակերը բարեկարգ ու ավելորդություններից հնարավորին զերծ պահելն է:
Աշխատանքներում ներգրավված են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու կառույցների եւ համատիրությունների աշխատակիցները: Ամեն օր հավաքված քարերն ու այլ թափոնները տեղափոխվում են համապատասխան աղբավայրեր:





























