«Ներկայացուցչական ժողովրդական ժողովը» մեղադրում է Վրաստանի իշխանություններին մարզիկներին քաղաքական դրդապատճառներով հետապնդելու մեջ եւ ծրագրում է այդ մասին տեղյակ պահել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին:
Երկրի ղեկավարությունն արգելափակել է Լուկա Կուրթանիձեի մասնակցությունը ծովափնյա ըմբշամարտի առաջնությանը, որը կայանալու է Չեռնոգորիայում: Այդ մասին հայտարարել են ըմբշամարտիկը՝ աշխարհի չեմպիոն, «Ժողովրդական շարժում-Միացյա Վրաստան» կուսակցության (ղեկավարը Նինո Բուրջանաձեն է) անդամ Լուկա Կուրթանիձեն եւ «ժողովրդական ժողովի» ներկայացուցիչ Գոգի Քավթարաձեն:
Ըստ մարզիկի՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, նաեւ ազգային ֆեդերացիայում, իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ նրան թույլ չեն տվել անգամ անվճար հիմունքներով մարզիչ աշխատել:
Ընդդիմադիր շարժումը կարծում է, որ միջազգային սպորտային հանրությունը համարժեք պատասխան կտա:




























