Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող շախմատային փառատոնի վարպետների մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի երեք մասնակիցներից հաղթանակ տարավ միայն Ավետիք Գրիգորյանը: Աշոտ Անաստասյանը ոչ ոքի խաղաց, Հովհաննես Գաբուզյանը պարտվեց Անտոն Կորոբովին, որն էլ 5,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կես միավոր քիչ ունի երկրորդ տեղը զբաղեցնող Աշոտ Անաստասյանը: