Բրիտանական հետախուզությունը ավելի քան 20 տարի հետեւել է գրականությունից նոբելյան մրցանակակիր Դորիս Լեսինգին:  Լեսինգի վերաբերյալ հինգհատորանոց գործ է հավաքված եղել, որն այժմ մատչելի է հանրության համար եւ տեղափոխվել է Ազգային արխիվ: 

Հայտնի գրողին հետեւելը սկսվել է դեռեւս 1944 թվին: Այդ ժամանակ նա իր ամուսնու` կոմունիստ Գոտֆրիդ Լեսինգի հետ ապրում էր Հարավային Ռոդեզիայում (ներկայիս Զիմբաբվեն): Հատուկ ծառայությունները շարունակել են հետեւել նրան նաեւ Մեծ Բրիտանիայում, մինչեւ 1964 թվականը:

Գործում հիշատակություն կա այն մասին, որ 1952 թվին Լեսինգը գրողների բրիտանական պատվիրակության կազմում այցելել է Խորհրդային Միություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Reuters-ին: