2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ եւ տեւական ժամանակ կատարվել նախաքննություն:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: