Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK) արդեն 5 օր է՝ Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ է հայտարարել: Այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:

Նրանց փոխանցմամբ՝ քրդական խումբը փակել է նահանգի երկու կարեւորագույն ավտոճանապարհներն ու ստուգումներ է իրականացնում: Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհները հսկող քրդերը զննում են բոլոր ավտոմեքենաները, ուսումնասիրում ուղեւորների անձնագրերը:

Հայտնի է դարձել նաեւ, որ քրդական խումբը պատրաստվում է եւս 15 օր ստուգումներ անցկացնել ավտոճանապարհներին: