Երեւանում եղբորը կացնահարելու մեջ կասկածվող 37-ամյա Կարապետ Կարապետյանին այսօր՝ օգոստոսի 21-ին, մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վլ.Կարապետյանի գլխի շրջանին կացնով հարվածներ է հասցրել նրա եղբայրը՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի վաղ առավոտյան, որից հետո հեռացել տանից։ Երիտասարդի դին հաջորդ օրը հայտնաբերել է մայրը։ Նույն օրը Կարապետ Կարապետյանը հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել։





























