Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վանգելիս Մեյմարակիսը Ալեքսիս Ցիպրասի կառավարության հրաժարականից հետո երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսից կառավարություն ձեւավորելու մանդատ է ստացել:

Նախագահի հետ հանդիպումից հետո Վանգելիս Մեյմարակիսը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել գործող խորհրդարանի տրամադրության տակ մնացած բոլոր հնարավորությունները՝ խուսափելու համար նոր ընտրությունների անցկացումից, որոնք նրա կարծիքով կործանարար կլինեն երկրի համար, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ի երեկոյան Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը հրաժարական է տվել, իսկ կառավարությունը հիմա ժամանակավորապես գլխավորում է Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Տանու-Խրիստոֆիլուն: Ըստ Հունաստանի սահմանադրության, եթե ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում  կառավարությունը հրաժարական է տալիս, նախագահը պետք է ընդդիմադիր կուսակցությւոնների առաջնորդներին հերթով փոխանցի կառավարություն ձեւավորելու մանդատը: Եթե երեք օրվա ընթացքում ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չկարողանա պայմանավորվել կառավարության կազմի մասին, պետության ղեկավարը նոր խորհրդարանական ընտրություններ կնշանակի: