Օգոստոսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 9-ամյա Գոռ Կ.-ն եւ 1-ամյա Սոֆիա Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել էր, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ին, երեխաներն իրենց բնակարանում գազի արտահոսքից թունավորվել են:

Օգոստոսի 20-ին ոստիկանություն է զանգահարել 33-ամյա Սարգիս Կ.-ն եւ հայտնել, որ կինը` 32-ամյա Սուսաննա Կ.-ն, օգոստոսի 20-ին, ժամը 02.20-ին, «վաղաժամ ծննդաբերություն, վիժման վտանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է ծննդատուն, ինչը հետեւանք է օգոստոսի 15-ին իր բնակարանում տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի:

Կատարվում է հետաքննություն: