Հայաստանի տարածքում, օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հյուսիսարեւելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

Արարատում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+25,

Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+28: