Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրում քրդերի դեմ սկսած ճնշումների հետեւանքով պատասխան գործողությունների անցած մի քանի քրդաբնակ քաղաքների քաղաքապետեր հայտարարել են ինքնավարության մասին:

Թուրքական Memurlar կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը գործողություններ է իրականացրել ինքնավարություն հայտարարած մի շարք քուրդ քաղաքապետերի եւ քրդական DBP Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության շրջանային ղեկավարների դեմ՝ ձերբակալելով նրանց։

Գործողության ժամանակ ձերբակալվել են DBP կուսակցության 2 անդամներ, Հաքքարիի քաղաքապետը, քաղաքային խորհրդի անդամներ, DBP կուսակցության Բիթլիսի խորհրդի անդամներ։ Թուրքիայի քրդաբնակ 2 նահանգների շուրջ 14 շրջաններում ինքնավարություն հայտարարելու հետ կապված ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել։

Նշենք, Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությունը Թունջելի նահանգը հայտարարել է ինքնավար եւ որոշակի ժամերին ճանապարհներին ստուգումներ է իրականացրել։