Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է մտցրել Կոլումբիայի հետ սահմանին: Նա դիմել է երկրի բնակչությանը՝ հայտարարելով, որ երեք զինվորական եւ մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել սահմանին մաքսանենգների հարձակման հետեւանքով:

Ինչպես հաղորդում է  РСН-ն՝ վկայակոչելով Reuters-ը, Կոլումբիայի հետ սահմանային տարածաշրջանի տարածքն անորոշ ժամանակով կփակվի մուտքի համար: Այնտեղ կուղարկվեն լրացուցիչ 500 զինծառայողներ: