Փհենյանն ու Սեուլը պայմանավորվել են օգոստոսի 22-ին բարձր մակարդակով բանակցություններ սկսել կորեական երկու պետությունների միջեւ ճգնաժամը կարգավորելու նպատակով, այս մասին հարավկորեական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կորեայի հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Հանդիպումը կկայանա ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով՝ 13:00)Պխանդունջոմ բանակցային կետում, որը գտնվում է Հարավի ու Հյուսիսի միջեւ՝ ապառազմական գոտում:
Ինչպես հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հարավկորեական կողմից բանակցություններին մասնակցում է երկրի նախագահի՝ անվտանգության հարցերով քարտուղար Կիմ Գվան Չժինը ու ազգային միավորման հարցերով նախարար Խոն յոն Պխյոն, իսկ ԿԺԴՀ կողմից ՝ Կորեական ժողովրդական բանակի քաղաքական վարչության ղեկավար Խվան Բյոն Սոն ու Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ-ի միավորման հարցերով բաժնի ղեկավար Կիմ Յան Գոնը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկխոսության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԿԺԴՀ վերջնագրի ժամկետի լրացումից ընդամենը մի քանի ժամ առաջ: Հիշեցնենք որ ԿԺԴՀ-ն վերջնագրի ձեւով պահանջել էր դադարեցնել բարձրախոսներով քարոզչական հեռարձակումները ՝ հյուսիսկորեական կողմի դեմ:





























