Ոճային զբոսանավը, որի արժեքը գերազանցում էր 11 միլիոն դոլարը, ջրասույզ է եղել Հունաստանի ափերի մոտ. բոլոր չորս մարդիկ, որոնք այդ պահին եղել են նավի վրա, փրկվել են: 

Պատահարը տեղի է ունեցել Միկոնոս կղզու մոտ:   32 մետր երկարությամբ Custom Line Navetta 33 զբոսանավի էլեկտրական սարքավորումներում խնդիրներ են առաջացել, եւ միլիոնավոր դոլարներ արժեցող նավը սկսել է ջրասույզ լինել ենթադրաբար` որեւէ խութի բախվելուց հետո, հաղորդում է բրիտանական  Daily Mail թերթը:

Նավի վրա գտնվողները չեն տուժել, նրանց ժամանակին տարհանել են դեպի ափ: 

Զբոսանավի տիրոջ անձը դեռեւս չի պարզվել, բայց հայտնի է, որ նավը լողում էր ԱՄՆ-ի դրոշի տակ: