Առաջիկա ամիսներին Հայաստանում ԱՄՆ դոլարը կարող է թանկանալ մի քանի տասնյակ դրամով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ դոլարի արժեւորման միտումը այլ արժույթների նկատմամբ շարունակվում է եւ պահպանվում:

Նկատենք, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարության վերջերս կայացած հանդիպման ժամանակ չեն հնչել հայտարարություններ դաշնային հիմնադրամների գծով տոկոսադրույքի սպասվող բարձրացման ժամկետների մասին: Այդուհանդերձ, տոկոսադրույքի բարձարցման գաղափարը վաղուց է քննարկվում, ինքը կհանգեցնի արժութային ինտերվենցիաների եւ դոլարի փոխարժեքի աճի:

«Հատկապես որքան կարող է արժեզրկվել դրամը, կախված կլինի առաջիկա ամիսներին մեր երկիր դոլարային ներարկումներից եւ նրանից, թե արդյոք ՀՀ Կենտրոնական բանկը կփորձի զսպել փոխարժեքի աճը իր պահուստների հաշվին: Բայց արժեզրկումը կարող է կազմել 40-80 դրամ (այսինքն 16-17 տոկոս-խմբ)»,-հայտարարել է Խաչատրյանը: