Թաիլանդի հետ սահմանին Մալազիայի ոստիկանությունը 24 մարդու մնացորդներ է հայտնաբերել: Ենթադրվում է, որ նրանք մարդկանց առեւտրականների զոհեր են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Reuters-ին: Հայտնաբերված մնացորդներն ուղարկվել են բժշկական փորձաքննության:

Ավելի վաղ`մայիսին մալազիա-թաիլանդական սահմանի  մոտ գտնվող Պեռլիս նահանգում 30 զանգվածային գերեզման էր հայտնաբերվել մի քանի հարյուր ներգաղթյալի մնացորդներով: Իշխանությունների ներկայացուցիչները նշում էին, որ այն ճամբարները, որոնցում մարդկանց առեւտրականներն իրենց զոհերին են պահել, կարող են գոյություն ունեցած լինել մի քանի տարի շարունակ: Զբոսաշրջային բիզնեսի ոլորտում ճգնաժամից հետո տեղի գործարարներն անցել էին մարդկանց առեւտրի: