Ջովանի  Տրապատոնին՝ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը, դուրս է գրվել հիվանդանոցից, ուր հայտնվել էր հին հետվիրահատական կարից առաջացած ուժեղ ցավերի պատճառով: Իրեն դիմավորող լրագրողներին 71-ամյա իտալացին ասել է. «Տեսեք, ես դեռ կենդանի եմ»:

Տրապատոնին հայտարարել է, թե սեպտեմբերի սկզբին անպայման գալու է Երեւան՝ մասնակցելու Հայաստանի հետ EURO-2012-ի ընտրական փուլի հանդիպմանը:

Մարզչի խոսքով, նա անգամ հիվանդանոցում ժամանակն իզուր չի վատնել եւ դիտել է Հայաստան-Իրան ընկերական հանդիպումը: «Թեեւ հայերն անզիջում են տանը, ես վստահ եմ, որ Իռլանդիան ի զորու է ընտրական փուլը հաջողությամբ սկսել»,- նկատել է իտալացի մասնագետը:

Նշենք, որ Ջովանի Տրապատոնին մարզչական կարիերան սկսել է հեռավոր 1973թ., իտալական «Միլանում»:

Նրա ղեկավարությամբ, խաղացել են ֆուտբոլի գրանդներ «Ինտերն» ու «Յուվենթուսը», նա մարզել է նաեւ Իտալիայի հավաքականը: Տրապատոնին Իռլանդիայի ընտրանու ղեկն ստանձնել է 2008-ին: