Աբու Դաբիի շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Աշոտ Անաստասյանը մրցեց  Զուրաբ Ստուրուայի հետ եւ պարտություն կրեց: Միավոր կորցրեց նաեւ Հովհաննես Գաբուզյանը: Հաղթանակ տարավ Ավետիք Գրիգորյանը, որը Զուրաբ Ստուրուայի հետ կիսում է երկրորդ տեղը:

Գրոսմայստերները վաստակել են 5,5-ական միավոր: Միանձնյա առաջատարը 6 միավոր վաստակած Անտոն Կորոբովն է: