Ֆուտբոլի Գերմանիայի նախորդ երկու տարիների չեմպիոնների` Մյունխենի «Բավարիայի» ու «Վոլֆսբուրգի» հանդիպումով մեկնարկեց Բունդեսլիգայի 48-րդ մրցաշրջանը: Հանդիպման հաշիվը բացեց աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Թոմաս Մյուլլերը: Ջեկոն հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելացված ժամանակում Շվայնշտայգերը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

«Բավարիա»  - «Վոլֆսբուրգ» - 2:1

Մյուլլեր, 9, Շվայնշտայգեր, 90 - Ջեկո, 55