Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Միլոշ Կրասիչը մինչեւ 2014թ հանդես կգա «Յուվենտուսի» կազմում։ Այսօր ակումբը Կրասիչի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել։
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, 25-ամյա կիսապաշտպանի համար իտալացիները 15 մլդ դոլար են վճարել։ Օգոստոսի 20-ին Կրասիչը Թուրինում բժշկական հետզոտության է ենթարկվել։
2009 թվականին Կրասիչը ճանաչվել է Սերբիայի լավագույն ֆուտբոլիստ։ Ազգային հավաքականի կազմում նա 35 խաղ է անցկացրել, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ 150: ԲԿՄԱ-ի կազմում նա երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն 2005 եւ 2006 թվականներին, ինչպես նաեւ UEFA-2005 գավաթի ժամանակ։



























