Ստամբուլի Էսենլեր թաղամասում բացված հսկայական սեղանը, որի շուրջ իֆթարի ճաշի ժամանակ հավաքվել է 42 հազար մարդ, կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում որպես «իֆթարի համար բացված ամենաերկար եւ մարդաշատ սեղան», հայտնում է TRT Russian-ը:

Ավելի քան 7 սեղան է բացվել, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 10 կմ։ Սեղանին եղել են ինչպես մարդկանց կողմից բերված ուտելիքներ, այնպես էլ քաղաքային իշխանությունների կողմից հյուրասիրություններ՝ 10 տոննա փլավ, 8 տոննա միս եւ 1500 սկուտեղ փախլավա։

Չի բացառվում, որ 50 դիտորդների կողմից գնահատված եւ հաստատված սեղանը հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում, որպես «իֆթարի համար բացված ամենաերկար եւ մարդաշատ սեղանը»:

Մինչ այժմ ռեկորդը պատկանում է ԱՄՆ-ին, որտեղ սեղանի շուրջ հավաքվել էր 16 հազար մարդ։