21-ամյա քենիացի Դեվիդ Ռուդիշը Բեռլինի Օլիմպիական ստադիոնում, IAAF World Challenge շարքի հերթական փուլում բարելավել է 800 մետր վազքի աշխարհի ռեկորդը: Նա ցույց է տվել 1 րոպե 41,09 վայրկյան արդյունք` լեգենդար Ուիլսոն Քիփքեթերի 1997թ. ռեկորդը բարելավելով 2 հարյուրերոդական վայրկյանով, հաղորդում է Ռոյթերսը:
Հասանելի է
русский


























