Կառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածն անվտանգության աշխատակիցներից է: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Իսկապես նման դեպք տեղի է ունեցել: Նա մեր աշխատակիցը չէ, այլ կառավարությունում պահպանություն իրականացնող կազմակերպության: Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ է կատարել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ հրազենային վնասվածք ստացած երիտասարդը 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է: Նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիրահատվում է: