ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունը նորից մեղադրանք է առաջադրել գործարար Լեւոն Հայրապետյանին, ով «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման ու դրանց հետագա օրինականացման գործով ֆիգուրանտներից է, նաեւ մեղադրվում է Բաշկիրիայի կողմից նախկին սենատոր, հիմա ցմահ բանտարկության մեջ գտնվող Իգոր Իզմեստեւի մորից խաբեբայության ճանապարհով 700 000 դոլար առեւանգելու համար, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Քննչության տվյալներով, այդ փողերը Իզմեստեւան տվել էր ձեռներեցին, որպեսզի նա կաշառք տա՝ որդու պատիժը թեթեւացնելու նպատակով: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր հաստատել Հայրապետյանի գործով ու մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել էր լրացուցիչ քննության:

ՔԿ տեղեկություններով՝ 700 000 դոլարը պետք է ծախսվեր լրատվամիջոցներում փիառ արշավ կազմակերպելու համար,որպեսզի դրա օգնությամբ հնարավոր լիներ ազդել Իզմեստեւի գործով դատական որոշման վրա:

Հետաքննության սկզբում Հայրապետյանը չէր ժխտում այն փաստը, որ Իզմեստեւը՝  դատապաշտպաններից մեկի խորհուրդով դիմել էր իրեն ու խնդրել փոխել հասարակության  բացասական վերաբերմունքը որդու նկատմամբ, որը մեղադրվում էր մի շարք ծանր ու առանձնահատուկ ծանր հանցագործությունների մեջ: Այդ ժամանակ Հայրապետյանը, նրա դատապաշտպան Ռուբեն Մարկարյանի խոսքով, խոստացել էր օգնել, որից հետո նրանք հրաժեշտ են տվել իրար:

Ավելի վաղ Մոսկվայի պետական դատարանը օրինական էր ճանաչել ՝ «Բաշնեֆտի» ունեցվածքի մսխմանն աջակցելու մեջ մեղադրվող Հայրապետյանի տնային կալանքը մինչեւ հուլիսի 15-ը երկարաձգելը: