Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվելու եւ ընկնելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են վիրավորները:

Նրանց խոսքով՝ վիրավորները՝ 46-ամյա Սարգիսն ու 60-ամյա Պարույրն, այս պահին հետազոտվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին, Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ): Դեպքի վայր մեկնած փրկարարները դեպքի վայրից դուրս են բերել 2 վիրավորի եւ տեղափոխել հիվանդանոց: