Կառավարությունից այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Լյուդվիգ Հովհաննիսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացված է արհեստական շնչառության ապարատին: Վիճակը ծանր է»,- ասաց գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:





























