Տաջիկստանի Վահդաթի շրջանի Ռամիթի կիրճում ձերբակալվել են պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդի ղեկավարած խմբավորման 14 անդամները։ Այս մասին ասված է ՆԳՆ կայքում։

Իրականացված գործողության շրջանակներում ձերբակալվել է հանցավոր խմբավորման 14 անդամ։

Ձերբակալման պահին դեպքի վայրում հայտնաբերվել է զենք-զինամթերք, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Դուշանբեում ոստիկանության հսկիչ կետը եւ Վահդաթի ոստիկանության բաժանմունքը զինված հարձակման էին ենթարկվել։ ՆԳՆ տեղեկություններով՝ հարձակումները իրականացվել են գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդի ղեկավարությամբ։