Պակիստանի իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում արգելափակել են մզկիթներին կից 211 կրոնական դպրոցների բանկային հաշիվները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Express Tribune կայքը։
Այս իսլամական հաստատությունները չեն անցել հաշվառման անհրաժեշտ ընթացակարգը։ ԿԲ-ն կարգադրել է երկրի բոլոր առեւտրային բանկերին արգելափակել այդ մեդրեսեների հաշվեհամարները։
Կալանքի տակ հայտնված հաշվեհամարներին կա 5 մլն պակիստանական ռուփի՝ 50 հազար դոլար։ ՆԳՆ կարգադրությամբ փակվել են 32 մեդրեսեներ, որոնք ֆինանսավորվում էին արտասահմանից։




























