Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա լեռնային տեղանքում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած բախման սպանվածների թվի մասին հայտարարություն է տարածել PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։
Ինչպես տեղեկացնում է քրդական ANF-ը, PKK-ի հայտարարության մեջ նշվել է, որ Դաղլըջայի բախման ժամանակ սպանվել է 31 թուրք զինվորական, որոնց մեջ եղել է նաեւ 1 փոխգնդապետ։ «Սպանվածների թիվն ավելին է, սակայն այն դեռեւս հստակեցված չէ։ Բախման ժամանակ քուրդ զինյալները կորուստներ չեն ունեցել»,-ասվել է հայտարարության մեջ։





























