Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հազարավոր գյուղացիների բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԵՄ ղեկավարությունից պահանջելով փրկել իրենց տնտեսությունները սնանկացումից։ Ակցիան պլանավորված էր դեռ օգոստոսին, երբ հայտնի էր դարձել Եվրոպայի գյուղատնտեսական արտադրողների կրած զգալի վնասների մասին։ Գյուղացիները տրակտորներով ժամանում են Բրյուսել, հայտնում է Newsru-ն՝ վկայակոչելով Le Soir պարբերականը։
Բողոքի ակցիայի պատճառով Բրյուսելի ոստիկանությունը նախապես զգուշացրել էր, որ Եվրամիության խորհրդի եւ Եվրահանձնաժողովի շենքերի մուտքերն արգելափակված են լինելու։
Գյուղացիները հավաքվել են ԵՄ Խորհրդի շենքի դիմաց, որտեղ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԵՄ 28 երկրների գյուղատնտեսության նախարարների արտահերթ նիստ է գումարվել՝ քննարկելու կաթնամթերքի եւ անասնաբուծական արտադրանքի ոլորտում ճգնաժամային իրավիճակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

































