Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Ալի Հայդար Հաքվերդին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Ալի Հայդար Հաքվերդին Էրդողանի դեմ ներկայացրած հայցում նշել է, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ Էրդողանը 400 պատգամավոր էր ուզում ժողովրդից, սակայն նրա հույսերը չարդարացան, ինչի համար նա երկիրը քաոսի մեջ ներքաշեց։ Հայցում հիշեցվել է Դաղլըջայի բախումից հետո Էրդողանի այն հայտարարությունը, որ եթե իրեն 400 պատգամավոր ժողովուրդը տար, նման վիճակ Թուրքիայում չէր լինի։
Պատգամավորը շեշտել է, որ Էրդողանի վերջին խոսքերը վկայում են հանուն սեփական ամբիցիաների երկիրը կործանելու փաստը, ինչն էլ հիմք է նրան հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատելու համար։





























