Քիշնեւում զանգվածային ցույցերը տապալում են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունները։ Այս մասին բողոքի ցույցերի կապակցությամբ հրավիրված աշխատանքային խմբի նիստի ընթացքում հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը։

Վարչապետի խոսքով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՄՀ ծրագրի քննարկման եւ երկխոսություն վարելու համար, որը թույլ կտա արգելաբացել Մոլդովայի արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ «Եթե որոշակի ուժեր իրավիճակն ապակայունացնելու նպատակ ունեն, ապա ես հիմքեր ունեմ ասելու, որ ԱՄՀ պատվիրակության այցը կարող է նորից հետաձգվել»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ստրելեցը նաեւ նշել է, որ կառավարությունն այս պահին կենտրոնացած է աշխատավարձերի եւ թոշակների վճարման խնդիրները լուծելու վրա։