Kurare կեղծանունով ճապոնացի գիտնականը երկրում մեծ պահանջարկ ունեցող ուդոն լապշան դարձրել է ֆլուօրեսցենտային: Չնայած այդ լապշայի համը ոչնչով չի տարբերվում ավանդականից, բայց այն վառ վարդագույն է, կապույտ ու մանուշակագույն եւ լողում է կանաչ արգանակում ՝ երկու կտոր կապույտ տոֆուի հետ, հայտնում է Kedem-ը:

Գիտնականի խոսքով, ինքը վաղուց է զբաղվում կենսաքիմիայով ու սննդի հավելումներով իսկ վառ գույների նեոնային լապշայի ստեղծման մտահղացմանը նրան ոգեշնչել էր Splatoon տեսախաղը: Kurare -ն հրաժարվել է բացահայտել գաղտնիքը,թե ինչի շնորհիվ է լապշան ստացել նման խելահեղ գույներ, բայց ենթադրվում է, որ այն ներկել են հատուկ ներկանյութով: