Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում 7-րդ անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Դրա շնորհիվ արգենտիանցին «Բարսելոնայի» կազմում խփած գնդակներով հավասարվեց կատալոնացիների նախկին խաղացողներ Ռիվալդոյին եւ Էտո’Օ-ին` 130-ական գոլ:

Այս ֆուտբոլիստները զիջում են միայն Սեսարին (235 գոլ), Կուբալեին (194), Սամիտիերուին (178), Էսկոլեին (164), Ալկանտարեին (137) եւ Արոչեին (134):