Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնան» 4:0 հաշվով պարտության մատնեց «Սեւլիային»: Առաջին խաղում անդալուսիական թիմը հաղթել էր 3:1 հաշվով: Կատալոնացիներն իններորդ անգամ նվաճեցին Իսպանիայի սուպերգավաթը:
«Բարսելոնա»  - «Սեւլիա»  - 4:0

Կոնկո (ինքնագոլ), 14 (1:0), Մեսի, 25 (2:0), Մեսի, 44 (3:0), Մեսի, 90+1 (4:0)