Գերմանիայի քաղավիացիայի օդաչուների Vereinigung Cockpit արհմիությունը հայտարարել է, որ Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլը շարունակվում է։ Գործադուլը կանդրադառնա մոտ, միջին եւ հեռահար հեռավորությունների չվերթներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արհմիության պաշտոնական ներկայացուցչին։

Ավելի վաղ Lufthansa-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ սեպտեմբերի 8-ին պլանավորած գործադուլը չի անդրադառնա ներեվրոպական չվերթներին։

Սա 2014թ. ապրիլից Lufthansa-ի 13-րդ գործադուլն է։ 2014թ. բողոքի ակցիան Lufthansa-ի շահույթը նվազեցրել է 232 մլն եվրոյով, իսկ ընդհանուր վնասը գերազանցել է 300 մլն եվրոն։