Եգիպտոսի բանակը ՝ ոստիկանության աջակցությամբ , Հյուսիսային Սինայի երեք շրջաններում ՝ Էլ Արիշում , Ռաֆախում ու Շեյխ Զովեյդում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում , ասված է Եգիպտոսի Ռազմական ուժերի հայտարարության մեջ:
Գործողության արդյունքում այս պահի դրությամբ ոչնչացվել է 29 ծայրահեղական , մի քանի միավոր տեխնիկա ու զենք: Զոհվել է երկու զինծառայող , վիրավորում ստացել եւս չորս զինվորական , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ծայրահեղականներին որոնելու ու ոչնչացնելուն զուգահեռ ՝ Եգիպտոսի զինվորականները անց են կացնում նաեւ ռեգիոնի մի քանի հյուսիսային շրջանների ու ճանապարհների ականազերծման աշխատանքներ:





























