Բուլղարիան թույլ չի տվել  Ռուսաստանին օգտվել օդային միջանցքից ինքնաթիռներով Սիրիա օգնություն տեղափոխելու համար։ Այս տեղեկությունը հաստատել է Բուլղարիայի ԱԳՆ-ն։

«Մենք ռուսական ռազմափոխադրիչ ինքնաթիռներին Բուլղարիայի տարածքով թռիչքի թույլտվություն չենք տվել, քանի որ մենք տեղեկություններ ունենք, որ բեռի բնույթը չի համապատասխանում հայտարարագրվածին։ Բուլղարիան որոշումը կայացրել է ինքնուրույն»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Ժոտեւան, գրում է ՏԱՍՍ-ը։

Արդյունքում 2 ռուսական օդանավեր Սիրիա կմեկնեն Իրանի օդային տարածքով, փոխանցում է հունական «Կատիմերինի» թերթը։