Հայ-ռուսական հարաբերությունների դիտարկման ժամանակ չպետք է մոռանանք արտաքին քաղաքական գործոնների մասին։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, հայտարարել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը։
«Որոտանի կասկադը երկրի երեք կարեւորագույն էներգետիկ օբյեկտներից մեկն է։ Միաժամանակ Հայաստանի էներգետիկ համակարգի մեծ մասը այսպես թե այնպես ռուսական ընկերությունների հսկողության տակ է։ Իսկ մենք գիտենք, թե ինչպիսի ապակառուցողական պատժամիջոցային քաղաքականություն է վարում Արեւմուտքը Ռուսաստանի հանդեպ։
Մենք կարող ենք կանխատեսել, թե ինչպիսի իրավիճակ կարող է առաջանալ, եթե օրինակ այդ ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է Որոտանի կասկադը, արգելի աշխատել պատժամիջոցների տակ գտնվող խոշոր ռուսական ընկերությունների հետ, որոնց դուրս ձեռնարկություններն են հանդիսանում համապատասխան հայկական ընկերությունները։
Մենք որոշակի իներտություն ենք դրսեւորում որոշումներ կայացնելիս։ Մենք որոշումներ ենք կայացնում եթե ոչ այն պահին, երբ գնացքն արդեն մեկնել է, ապա այն ժամանակ, երբ իրավիճակը զգալիորեն ձեռքից բաց են թողել։ Սա հայ-ռուսական հարաբերությունների առանցքային խնդիրն է»,- նշեց Արեշեւը։





























