Հեռահար բանկային ծառայությունների համատեքստում Ամերիաբանկը ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ: Այսուհետ քարտից քարտ եւ քարտից բանկային  հաշիվ օնլայն փոխանցումներ  հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած  բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային եւ բանկային հաշիվներին:

Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն եւ միայն մուտքագրել  շահառուի հաշվի/քարտի համարը , ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլեւս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես:

Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code եւ VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով: