Յունիբանկն առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար: Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձեւակերպել Յունիբանկի «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչեւ 17%  ՀՀ դրամի եւ 7% տարեկան տոկոսադրույք ՌԴ ռուբլու համար:

«Շահավետ+» ավանդն առանձնանում է  բարձր տոկոսադրույքով` մինչեւ 7.5% տարեկան ԱՄՆ դոլարի եւ մինչեւ 7% եվրոյի համար: Ավանդի համալրումը կատարվում է առանց գումարային եւ քանակային սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին երեք ամսվա:

Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, Յունիբանկը տրամադրում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաեւ կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

«Բարձր եկամտաբերության,  պարզ ու հասկանալի պայմանների շնորհիվ, Յունիբանկի ավանդները միշտ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին շահավետ կուտակելու եւ արդյունավետ կառավարելու իրենց խնայողությունները:  Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 103 մլրդ դրամը» - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: