«Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացավ ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը: Միլանի «Ինտերը» 3:1 հաշվով առավելության հասավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ: Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ «Ինտերը» մրցաշրջանն սկսում է տիտղոսով:

«Ինտեր» (Միլան) - «Ռոմա» (Հռոմ) - 3:1

Ռիիսե, 21 (0:1), Պանդեւ, 41 (1:1), Էտո’Օ, 70 (2:1), Էտո’Օ, 80 (3:1)